Երեւան: Մեդիամաքս: Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։
Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը։
«Ոսկե ծիրանի» այս տարվա ուղերձը հորդոր է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություններ, այլ բացահայտումներ։ Ինչպես պոեզիան, այնպես էլ կինոն հաճախ խոսում է ոչ թե հստակ պատասխանների, այլ զգացողությունների, պատկերների և ներքին բացահայտումների լեզվով։
Պաստառի հեղինակն է նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչը։
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–ից 19-ը։