Պակիստանը հայտարարել է, որ ռազմական զորակազմ կուղարկի Սաուդյան Արաբիա

https://arm.sputniknews.ru/20261129/pakistany-hajtararel-e-vor-razmakan-zvorakazm-kugharki-saudjan-arabia-109897582.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/1c/70608628_218:0:2949:2048_1920x0_80_0_0_76414b4eacbcabc357956b0e76c96aba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պակիստան, սաուդյան արաբիա, զորք, իսլամաբադ

պակիստան, սաուդյան արաբիա, զորք, իսլամաբադ

Բաժանորդագրվել

Հայտարարությունն արվել է Իսլամաբադում Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարների և զինվորականների հանդիպումից երկու օր անց։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Պակիստանի զինված ուժերը զինծառայողներ կուղարկեն Սաուդյան Արաբիա՝ թագավորության տարածքում համապատասխան առաջադրանքներ իրականացնելու համար։ Այս մասին գրում է SCMP-ն։

Թուրքիայում կոչ են արել չվավերացնել Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Ռազմական զորակազմի գործուղումը տեղի կունենա պաշտպանական համագործակցության վերաբերյալ գործող պայմանավորվածությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ չեն հրապարակվում զինծառայողների ժամանման ամսաթիվը, նրանց թվաքանակը, կոնկրետ առաջադրանքներն ու Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամկետները։

«Զորքերը Սաուդյան Արաբիայի տարածքում կկատարեն իրենց հանձնարարված պարտականությունները՝ համաձայնեցված պարտավորություններին և պաշտպանական համագործակցության սահմանված շրջանակներին համապատասխան»,– ասված է Պակիստանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Հայտարարությունը հնչել է Իսլամաբադում Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարների ու զինվորականների հանդիպումից երկու օր անց։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Էր Ռիադին՝ 2026 թվականի օգոստոսին ստորագրված համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի շրջանակում։ Փաստաթղթով նախատեսվում է, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր երեքի վրա։

Նոր առանցք Թեհրանի շուրջ. ինչ է նշանակում Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա–Իրան մերձեցումը

Leave a comment