«Էրդողանը պետք է կազմակերպի Թրամփի, Փաշինյանի եւ Ալիեւի նոր հանդիպումը»

Ներկայացնում ենք «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված Next Steps Toward Peace After the Armenian Elections հոդվածի հայերեն թարգմանությունը:Հեղինակներն են Վաշինգտոնի Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի «Թուրքիան եւ աշխարհը» նախագծի ղեկավար Ալփեր Ջոշքունը եւ հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի հրավիրված գիտաշխատող, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։Ալփեր Ջոշքուն, Կարո Փայլան Հայաստանի ընտրությունները, որոնք կարող են որոշիչ լինել Հարավային Կովկասի … Read more

Ճիշտ մոտեցումը հավասարը հավասարի զրույցն է

Impacture 2026 կոնֆերանսում քննարկվեցին բիզնեսի եւ ոչ առեւտրային ոլորտի համագործակցության շատ թեմաներ, բայց համաժողովից հետո իմ գլխում անընդհատ պտտվում է նույն միտքը՝ բիզնեսը եւ ոչ առեւտրային կառույցները իրարից սովորում են։Տարիներ շարունակ Հայաստանում եւ ոչ միայն այստեղ հաճախ կրկնվում էր նույն պատկերացումը․ ոչ առեւտրային կառույցները պետք է սովորեն աշխատել բիզնեսի տրամաբանությամբ՝ ավելի արդյունավետ, ավելի չափելի, ավելի … Read more

Հրաժեշտ հայրենիքին. հայտնի լուսանկարի աղջնակի պատմությունը

Արցախի բռնի տեղահանության մասին աշխարհին պատմած ամենաազդեցիկ լուսանկարներից մեկում փոքրիկ աղջնակը նայում է հայրենիքից հեռացող մեքենաների շարասյանը. այդ ճանապարհն անցել է ինքը, իր նման ավելի քան 30 հազար երեխաներ, 120 000 արցախցիներ: «Նայում էի, թե ոնց են ավտոմեքենաները հեռանում, երբ քեռիս նկարեց այդ նկարը: Տեսա նկարն ու մտածեցի, որ մենք էլ չենք տեսնելու Արցախը»,- ասում է … Read more

Ինչպես էին Գիլանի եւ Այոմիի Պատվո շքանշանները մնացել «մազից կախված»

Տեղեկանալով, որ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE), որոշեցի մի հատված ներկայացնել 2020 թվականի օգոստոսին Newmag-ի հրատարակած իմ Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը գրքից: Այն եւս կապված է պարգեւատրության հետ, որն իրականում կարող էր տեղի չունենալ, եթե չլիներ հոգատար մարդկանց ինձ օգնելու անկեղծ ցանկությունը:        … Read more

Հայ-ռուսական հարաբերությունները «հասել են վերաիմաստավորման փուլի»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները «հասել են վերաիմաստավորման փուլի»։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ դիվանագետը նշել է.«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական, փոխշահավետ ձեւաչափով նման համատեղ աշխատանք իրականացնել՝ առկա … Read more

Հունիսի 17–ին կբացվի Էդուարդ Խարազյանի «Maestro»-ն ցուցահանդեսը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 17–ին, ժամը 18։00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում (Մեսրոպ Մաշտոցի 7) կբացվի Էդուարդ Խարազյանի «Maestro»-ն ցուցահանդեսը: Էդուարդ Խարազյանը կյանքից հեռացել է 2024 թվականի սեպտեմբերին: Ցուցահանդեսում կներկայացվեն հայ ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի այն աշխատանքները, որոնք պահվում են նրա արվեստանոցում: Դրանցից շատերը երբեւէ չեն ցուցադրվել:Էդուարդ Խարազյանը ծնվել էր 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել էր Հայաստան … Read more

Rock Aid Armenia-ի մասնակից Թոնի Այոմին՝ Բրիտանական կայսրության շքանշանի անդամ

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ասել է, որ իր համար «անհավատալի պատիվ» է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE) դառնալ։ 78-ամյա երաժիշտը պարգեւատրվել է երաժշտության եւ բարեգործության ոլորտում ծառայությունների համար։Այոմին հայտնի է որպես Black Sabbath խմբի համահիմնադիրներից մեկը՝ Օզի Օզբորնի, Թերենս «Գիզեր» Բաթլերի եւ Բիլ Ուորդի հետ միասին։ Խումբը համարվում է heavy metal ոճի հիմնադիր:Թոնի Այոմին նաեւ … Read more

Լենինի ստվերն ու անկախության դեմքերը. Արմինե Ջոհաննեսի ցուցահանդեսը

Հայաստանի Պատմության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում առաջին հայացքից թվում է, թե պատերին պարզապես լուսանկարներ են կախված։ Բայց բավական է մի քանի քայլ առաջ գնալ, եւ պարզ է դառնում՝ լուսանկարները ոչ թե պատմում են անցյալի մասին, այլ նայում են քեզ։Մայիսի 27-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Արմինե Ջոհաննես. Հայաստանի անկախացման ակնթարթները» լուսանկարչական ցուցահանդեսը, որը համադրվել է … Read more

Կիեւյան կամուրջը կփակվի ավելի քան մեկ ամսով

Երեւան: Մեդիամաքս: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Կիեւյան կամուրջը հունիսի 17-ից մինչեւ օգոստոսի 29-ը երթեւեկության համար փակ է լինելու: Այդ մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տելեգրամյան ալիքից:Հրազդան գետի վրա կառուցված կամուրրը բացվել է 70 տարի առաջ՝ 1956 թվականին:

Քեյթ Մոսի հայտնի լուսանկարի իրական պատմությունը

Սուպերմոդել Քեյթ Մոսի լուսանկարը, որն արվել է 2009 թվականին, շատ է քննարկվել։ Ամենատարածված վարկածն այն է, թե Քեյթ Մոսը պատկերված է ուշ գիշերը որեւէ ակումբում, ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ։Լուսանկարի հեղինակ Գրեգ Բրենանը The Guardian-ին պատմել է իրական պատմությունը։«Քեյթ Մոսին շատ եմ նկարել։ Առաջին անգամ, հավանաբար, 1990 թվականին, երբ նա հանդիպում էր Ջոնի Դեփի հետ։2009 … Read more