Rock Aid Armenia-ի մասնակից Թոնի Այոմին՝ Բրիտանական կայսրության շքանշանի անդամ

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ասել է, որ իր համար «անհավատալի պատիվ» է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE) դառնալ։

78-ամյա երաժիշտը պարգեւատրվել է երաժշտության եւ բարեգործության ոլորտում ծառայությունների համար։
Այոմին հայտնի է որպես Black Sabbath խմբի համահիմնադիրներից մեկը՝ Օզի Օզբորնի, Թերենս «Գիզեր» Բաթլերի եւ Բիլ Ուորդի հետ միասին։ 
Խումբը համարվում է heavy metal ոճի հիմնադիր:
Թոնի Այոմին նաեւ զբաղվում է բարեգործությամբ, աջակցելով մարդասիրական ծրագրերին, ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդներին։
Թոնի Այոմին ասել է.
«Անհավատալի պատիվ է MBE ստանալ։ Երաժշտությունն իմ ամբողջ կյանքն է, եւ ես բախտավոր եմ, որ այս ուղին անցել եմ բազմաթիվ զարմանահրաշ մարդկանց եւ երկրպագուների հետ։ Շնորհակալ եմ այս ողջ ընթացքում ստացած աջակցության համար։ Մեծ պատիվ էր զբաղվել սիրած գործով եւ տեսնել, թե ինչպես է այդ երաժշտությունը արձագանք գտնում մարդկանց մոտ։ 
Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, որ կարող եմ օգնել միջոցներ հավաքագրել ինձ համար հոգեհարազատ բարեգործական կազմակերպությունների համար»։
Թոնի Այոմին համարվում է պատմության լավագույն ռոք կիթառահարներից մեկը։
1989 թվականին նա Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի, Իեն Գիլանի եւ բրիտանացի այլ ռոք-աստղերի հետ միացել էր Ջոն Դիի հիմնած Rock Aid Armenia նախաձեռնությանը, որը ստեղծվել էր Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու համար։
Այոմին նաեւ աջակցել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման համար միջոցների հավաքագրմանը եւ համահեղինակել է երգը, որով Հայաստանը 2013 թվականի մասնակցում էր «Եվրատեսիլ» մրցույթին:
2026 թվականի մայիսին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երկու աշակերտ արժանացան Թոնի Այոմիի եւ Իեն Գիլանի անվան տարեկան մրցանակներին, որոնք հիմնադրվել են IDBank-ի աջակցությամբ։

Leave a comment