Հորմուզի նեղուցում լցանավ է պայթել ականի վրա

https://arm.sputniknews.ru/20261012/hvormuzi-neghucum-lcanav-e-pajtel-akani-vra-107966544.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, լցանավ, պայթյուն, ական, հրդեհ

հորմուզի նեղուց, լցանավ, պայթյուն, ական, հրդեհ

Բաժանորդագրվել

Իրանի ԻՀՊԿ-ն հայտնում է, որ նավը փորձել է անցնել չարտոնված երթուղով։

Հորմուզի նեղուցում նավթով բեռնված լցանավ է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը` նշելով, որ նավը բեռնված է եղել 750 հազար բարել նավթով։

«Նավը փորձել է անցնել չարտոնված երթուղով՝ չնայած իրանական կողմի նախազգուշացումներին: Ականին բախվելու հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, լցանավում հրդեհ է բռնկվել»,– ասված է հաղորդագրությունում:

ԻՀՊԿ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Թեհրանի նավագնացության կանոնակարգերը խախտող նավերի համար պատիժը չի սահմանափակվի միայն Հորմուզի նեղուցով։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Leave a comment