Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված աշխատարան։
AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության եւ նորագույն տեխնոլոգիաների միջեւ կապի ամրապնդմանը եւ իրականացվելու է Lumiverse հարթակի հետ
Աշխատարանը կանցկացվի հուլիսի 13-ից 15-ը։ Առաջին օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն եւ կմոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ԱԲ գործիքներ եւ ծրագրային ապահովում։
Վերջնական արդյունքը հուլիսի 16-ին կներկայացվի GAIFF Pro-ի շրջանակում։
Ծրագիրը բացառապես ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, մոնտաժողների եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնագիտական փորձ եւ տիրապետում են ոլորտային մասնագիտական տերմինաբանությանը։