ԿԸՀ-ում ձևավորվել է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն արագ արձագանքում է իրականացրել 16 իրավիճակների վերաբերյալ
ԿԸՀ-ից հայտնում են․
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2026 թվականի նոյեմբերի 29-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն արագ արձագանքում է իրականացրել թվով 16 իրավիճակների վերաբերյալ։ Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։
Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը։
Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։
Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 8 դիմում, իսկ թվով 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում չի ստացվել։