Փաշինյան. Որոշ հոգեւորականներ առաջնորդում են պատերազմի կուսակցությունը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ «Հայաստանում որոշ հոգեւորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»: Փաշինյանն ասել է, որ «2024-ի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին»:«Եթե Ադրբեջանի հետ սահմանազատման որոշում չկայացնեինք, Հայաստանն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք: Սահմանազատման որոշում կայացնելը շատ դժվար … Read more

«Իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր երկրներ»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մտահոգությամբ է հետեւում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր մի շարք երկրներ։ Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին մարտի 9-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ … Read more

Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Մարտի 10-ին Փարիզում վարչապետը նա կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում եւ կհանդիպի վերջինիս նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Մարզերի աշակերտները մասնակցել են «Հավասար ձայներ» միջոցառմանը

Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի տարբեր համայնքներից 65 աշակերտ եւ ուսուցիչ հավաքվել էին Երեւանում՝ մասնակցելու «Հավասար ձայներ․ պատմություններից դեպի առաջնորդություն» միջոցառմանը։ Այն կազմակերպվել էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից եւ տեղի էր ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության երեւանյան կենտրոնակայանում։ Միջոցառումն իրականացվել է Teach For All-ի Let Girls Thrive հիմնադրամի աջակցությամբ։Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի … Read more

Իրանի դեմ պատերազմը կարող է էապես փոխել Հարավային Կովկասը

Ներկայացնում ենք Newsweek ամսագրի կայքի «Կարծիքներ» բաժնում հրապարակված Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի The War With Iran Is Reaching Places You Might Not Expect հոդվածի հայերեն թարգմանությունը:Գրիգոր ՀովհաննիսյանԻրանի հետ առճակատման համատեքստում աշխարհի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է առավել ակնհայտ ուղղությունների վրա՝ Իսրայելի եւ Պարսից ծոցի արաբական այն պետությունների, որոնք գտնվում են Թեհրանի … Read more

Speed Dating ՀՖՀՀ-ում. առաջնորդ կանայք եւ ապագա մասնագետները՝ մեկ սեղանի շուրջ

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ, կազմակերպել էր ամենամյա «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումը։ Այս տարի այն անցկացվել է նոր՝ Speed Dating ձեւաչափով։Նախաձեռնության նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ անձամբ զրուցել տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ՀՖՀՀ շրջանավարտ կանանց հետ, հարցեր ուղղել նրանց մասնագիտական ուղու, առաջնորդության փորձի … Read more

Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիեւին

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել «Իրանից ռուսաստանյան քաղաքացիների տարհանման կազմակերպման, ինչպես նաեւ Ռուսաստանից Իրանին ուղղված մարդասիրական օգնության ադրբեջանական տարածքով փոխադրման ապահովման համար արդյունավետ օժանդակության համար»։ «Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի շուրջ կարծիքների փոխանակության ժամանակ առաջնորդները հանդես են եկել ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցման եւ ներկայիս … Read more

Նախիջեւանն այլեւս Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի «ժառանգորդը» չէ

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխությունները, որոնցով դրանից հեռացվել են հղումները 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին։ Փոփոխություններից առաջ Նախիջեւանի սահմանադրության նախաբանում նշվում էր, որ տարածաշրջանի ինքնավարության հիմքերը սահմանված են միջազգային փաստաթղթերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։Նոր նախաբանում Մոսկվայի եւ Կարսի … Read more

«Սբ. Նիկոլայ եկեղեցու տանիքն ու պատերը վերականգնվել են պատմական գույներով»

Երեւան: Մեդիամաքս: ԿԳՄՍ նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նախարար Ժաննա Անդրեասյանը հետեւել է Լոռի բերդի եւ Ամրակիցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Նշենք, որ երկու հուշարձանների վերականգնման արդյունքները վերջին օրերին համացանցում քննադատության առարկա էին դարձել:ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Լոռի բերդի միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի եւ բաղնիքների, ինչպես նաեւ Ամրակիցի Սբ. … Read more

Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը

Օրերս հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու որոշման մասին։ Այս խիստ տարօրինակ որոշումը Հայաստանի ակադեմիական համայնքում առաջացրել է շփոթմունք ու տարակուսանք։ Որոշումը կամայական է՝ անտեսելով եւ ոտնահարելով ՀՑԹԻ աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել դրան։ Ավելին՝ դրան կտրուկ դեմ են եղել Հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամները։ … Read more