Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ:Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատեւ խաղաղություն»,- ասվում է Փաշինյանի շնորհավորական ուղերձում: