Փեզեշքիանը Պուտինին ասել է, որ Իրանը Ադրբեջանին չի հարվածել

Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանա «վճռականորեն հերքել է Ադրբեջանի վրա հարձակման մասին հայտարարությունները»:

Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նա դրանք որակել որպես «թշնամական դավադրություն», որի նպատակն է խաթարել երկու երկրների հարաբերությունները։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարևաններին վրա հարձակվելու մտադրություն երբեք չի ունեցել և չունի»,- Փեզեշքիանի այս խոսքերն է մեջբերում Tasnim-ը։
Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 6-ին։ 
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում Ադրբեջանի թեման չի շոշափվում։ 

Leave a comment