«Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի շուրջ կարծիքների փոխանակության ժամանակ առաջնորդները հանդես են եկել ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցման եւ ներկայիս սուր հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։
Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցեր։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու փոխադարձ տրամադրվածությունը՝ ռազմավարական գործընկերության հարաբերությունների սկզբունքների հիման վրա», – նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հեռախոսով խոսել էին 2025թ. դեկտեմբերի 24-ին, երբ ՌԴ նախագահը շնորհավորել էր Ադրբեջանի պաշտոնակցին ծննդյան օրվա կապակցությամբ:
Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիեւին
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել «Իրանից ռուսաստանյան քաղաքացիների տարհանման կազմակերպման, ինչպես նաեւ Ռուսաստանից Իրանին ուղղված մարդասիրական օգնության ադրբեջանական տարածքով փոխադրման ապահովման համար արդյունավետ օժանդակության համար»։