Փաշինյան. Որոշ հոգեւորականներ առաջնորդում են պատերազմի կուսակցությունը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ «Հայաստանում որոշ հոգեւորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»:

Փաշինյանն ասել է, որ «2024-ի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին»:
«Եթե Ադրբեջանի հետ սահմանազատման որոշում չկայացնեինք, Հայաստանն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք: 
Սահմանազատման որոշում կայացնելը շատ դժվար էր. մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ ոչ միայն սահմանազատում չիրականացնելու, այլեւ ըստ էության՝ ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը ակտիվացնելու նպատակով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք իրենց շուրջն են հավաքել նախկին նախագահների, ռուսաստանցի ու բելառուսամետ օլիգարխների՝ փորձելով Հայաստանի շահերը զոհաբերել երրորդ երկրներին», – հավելել է վարչապետը:

Leave a comment