Կներկայացվեն Ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց Ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ կներկայացվեն դեռեւս Հայոց ցեղասպանության տարիներին հայ անհատների, հայկական հոգեւոր, հասարակական-քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները՝ փաստագրման եւ արխիվային հիմնական կենտրոններով:«Փաստահավաք գործն իրականացնողների մեծ մասը ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր էին, … Read more

7 տարվա կյանք. ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին: Եկեղեցին օծվել էր 2019 թվականի ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:Արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգեւոր … Read more

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով Հայաստանում կլինի

Երեւան: Մեդիամաքս: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր քննարկել են Երեւանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի մանրամասները: Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք քննարկել են նաեւ մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարեւորությունը»:«Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք … Read more

Փաշինյանը ընտրություններից «պատմաքաղաքական հեղափոխություն» է ակնկալում

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներով «պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում»: Արմենպրեսի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս վարչապետն ասել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ընկալվում է Հայաստանի ժողովրդի կողմից«Եթե այն Հայաստանի ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի: 2024 թվականին, եթե չեմ սխալվում, ասել եմ, … Read more

«Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանը չպետք է հղում կատարի Անկախության հռչակագրին։ Արմենպրեսի փոխանցմամբ, Փաշինյանն այդ մասին խոսել է՝ շարունակելով ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։«Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այս Սահմանադրության նախաբանում լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք … Read more

Ռուբեն Վարդանյանը հարցեր է ուղղել Անահիտ Մանասյանին

Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մի քանի հարց ուղղելով պաշտոնյային: «Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական եւ դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ եւ մյուս հայ բանտարկյալների պահման … Read more

Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը ժամանել է Հայաստան

Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանել Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն: Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդել է Մայր Տաճար, ուր կատարվել … Read more

ԱՍՆ եւ Իրանի պատերազմից շահեց Չինաստանը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի թարգմանությունը։ Իեն Բրեմեր    Համընդհանուր կարծիք կար, որ պատերազմը Մերձավոր Արեւելքի նավթի արտադրության սրտում լուրջ վնաս կհասցնի Չինաստանին՝ աշխարհի առաջատար նավթ ներմուծողին, եւ նրա տատանվող տնտեսությանը: Այդպես չեղավ: Մինչ այժմ Չինաստանն ավելի լավ է դիմակայում Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմին, քան իր հարեւանները, եւ արդյունքում, կարծես, համեմատաբար ավելի … Read more

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հեռանկարը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանել է Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Արմենպրեսը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։  «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչեւ այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը … Read more

«Մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները», ասել է Ալիեւը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները»։ «Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի հետ խաղաղության օրակարգ է նախաձեռնել։ Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատմական առաջընթաց գրանցվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։Այսօր … Read more