«Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի հետ խաղաղության օրակարգ է նախաձեռնել։
Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատմական առաջընթաց գրանցվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։
Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները։ Մեկնարկել են առեւտրային հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ Ադրբեջանն այժմ դյուրացնում է տարանցիկ հասանելիությունը Հայաստանի համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են վստահության ամրապնդմանը», – ասվում է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին Ադրբեջանի նախագահի ուղղված ուղերձում։
«Մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները», ասել է Ալիեւը
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները»։