Մարտունու համայնքապետարանի կոմունալ սպասարկման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն արդեն երեք ամիս է՝ չեն ստացել իրենց աշխատավարձերը։ Armlife. am -ին այս մասին ահազանգել են աշխատակիցները։
Խոսքը շուրջ 80 աշխատակցի մասին է, որոնք, շարունակելով կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ամիսներ շարունակ զրկված են վաստակած գումարը ստանալու հնարավորությունից։
Առաջիկայում կներկայացնենք պատճառները, որովհետև հարց է առաջանում՝ ինչո՞ւ են շուրջ 80 աշխատակիցներ երեք ամիս շարունակ մնացել առանց աշխատավարձի, և ե՞րբ է համայնքապետարանը պատրաստվում վճարել կուտակված աշխատավարձերը