Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր է (PAN.am)

Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը նվազել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.77 մետր և գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը 16 սմ-ով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

2026 թվականի հունվարի 1-ի համեմատ այս ցուցանիշը բարձր է 55 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի ծավալը 2026 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 2.270 մլն մ³։ Տարեսկզբից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ Սևանա լիճ է տեղափոխվել ընդհանուր 163.634 մլն մ³ ջուր։

Միաժամանակ, Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով՝ Սևանա լճից հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ներառյալ բաց է թողնվել 6.278 մլն մ³ ջուր։ Հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ ընդհանուր գումարային բացթողման ծավալը կազմել է 19.327 մլն մ³։

Leave a comment