9 փաստ NED-ի նախագահ եւ IRI դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Ռոսկամի մասին

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) դիտորդական առաքելություն է գործուղել Հայաստան: Ներկայացնում ենք փաստեր առաքելության ղեկավար, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ, Իլինոյս նահանգից նախկին հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի մասին:1Փիթեր Ռոսկամը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 13-ին: 2007թ. հունվարի 3-ից մինչեւ 2019թ. հունվարի 3-ը նա վեց ժամկետ անընդմեջ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է Իլինոյս նահանգի 6-րդ ընտրատարածքը:22025 թվականի … Read more

Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը ստորագրել են TRIPP համաձայնագիրը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ստորագրությունն է դրել համաձայնագրի տակ ու ուղարկել Հայաստան, այժմ ես իմ ստորագրությունը դրեցի: Այսպիսով՝ հեռավար ստորագրման արարողությունն ավարտված է, համաձայնագիրը պատրաստ է վավերացման», – ասել է ԱԳ նախարարը: Մայիսի 26-ին Մարկո Ռուբիոյի՝ Երեւան կարճատեւ այցի ժամանակ համաձայնագիրը … Read more

Ազգային առասպելի կործանումն ու «խաղաղության համար» պայքարը

Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի Жизнь после выборов: как Армения оказалась на геополитической развилке հոդվածի հայերեն թարգմանությունը:Սերգեյ ՄարկեդոնովՀայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կորոշվի ոչ միայն Ազգային ժողովի կազմը, այլեւ ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում։ Այդուհանդերձ, որքան էլ կարեւոր լինի աշխարհաքաղաքական չափումը, քարոզարշավի ընթացքն արտացոլում է նախեւառաջ հենց հայաստանյան հասարակության եւ … Read more

Վասիլիս Մարագոս. «Մենք այստեղ հաղթողներ ընտրելու համար չենք»

Ներկայացնում ենք Voxerop կայքում հրապարակված Armenia’s European path is being built one border crossing at a time հոդվածի հայերեն թարգմանությունը:Ժան-Պաոլո ԱկարդոԵրեւանում աշխարհաքաղաքականության լեզուն հաճախ ձեւակերպվում է ենթակառուցվածքների բառապաշարով։ Սահմանային անցակետեր, էլեկտրական ցանցեր, որակի ստանդարտներ, կենսաչափական փաստաթղթեր, թվային դպրոցներ. սրանք սովորաբար այն խորհրդանիշները չեն, որոնց միջոցով նկարագրվում է երկրի արտաքին քաղաքական շրջադարձը։ Սակայն ԵՄ-ի հետ Հայաստանի … Read more

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կմեկնի

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա։ «ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ եւ հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Ռուսաստանի հետ լեզվակռվի մեջ չենք մտնելու, հանգիստ պաշտպանելու ենք Հայաստանի դիրքորոշումները։Մենք չենք գործելու Ռուսաստանի շահերի դեմ, բայց նաեւ չենք գործելու … Read more

Արթուր Օսիպյանը դիմել է Հայաստանում գործող դեսպանություններին

Երեւան: Մեդիամաքս: Արցախից բռնի տեղահանված, կալանքի տակ գտնվող Արթուր Օսիպյանը դիմել է Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական առաքելություններին: Դիմումի մեջ ասված է.«Հայտնում եմ ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության եւ իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների … Read more

«Ընտրություններում կորոշվի Հայաստանի տեղն ու դերը Եվրոպա-Ասիա ցանցերում»

Ներկայացնում ենք ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) Սեւծովյան հիմնադրամի (Black Sea Trust) ծրագրի ղեկավար Իրինա Նեագույի A New Connectivity Hub: Armenia finds itself at the crossroads of Europe and Asia հոդվածի հայերեն թարգմանությունը:Իրինա ՆեագուՀունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից  օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Երեւան՝ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու նպատակով։ Այցի ընթացքում նաեւ … Read more

«Թամար»-ի պրեմիերան. մեկնարկել է Երեւանի բալետային փառատոնը

Հունիսի 2-ին Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկել է Երեւանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։ Հունիսի 2-ին կայացել է «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ:«Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։«Թամար»-ը ցուցադրվելու է նաեւ հունիսի 3-ին:Հունիսի 5-ին եւ 6-ին կցուցադրվի «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին, մուտքն ազատ է:Ներկայացումների ավարտից … Read more

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին։ Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ղեկավարներին և որոշելու իր քաղաքականությունը։Հեգնական է, որ այն հայերը, որոնք օր ու գիշեր գոռում էին ռուսական միջամտության մասին, լիակատար լռություն են պահպանում, երբ արևմտյան երկրները (Եվրամիությունը և Միացյալ Նահանգները) բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին: Նրանք, … Read more

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը. կողմերի տարբեր շեշտադրումները

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է.«Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ … Read more