Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը ստորագրել են TRIPP համաձայնագիրը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը:

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ստորագրությունն է դրել համաձայնագրի տակ ու ուղարկել Հայաստան, այժմ ես իմ ստորագրությունը դրեցի: Այսպիսով՝ հեռավար ստորագրման արարողությունն ավարտված է, համաձայնագիրը պատրաստ է վավերացման», – ասել է ԱԳ նախարարը: 
Մայիսի 26-ին Մարկո Ռուբիոյի՝ Երեւան կարճատեւ այցի ժամանակ համաձայնագիրը նախաստորագրվել էր «Զվարթնոց» օդանավակայանում:

Leave a comment