«Ռուսաստանը մտադիր չէ առանց պայքարի զիջել Հայաստանը»

Ներկայացնում ենք բրիտանական The Spectator պարբերականում հրապարակված Russia won’t give up Armenia without a fight հոդվածի թարգմանությունը (կրճատումներով):Լիզա ՀեզելդայնԻնչպե՞ս նախընտրական քարոզարշավ վարել՝ գտնվելով տնային կալանքի տակ։ Եթե դուք ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն եք՝ ժամանակին աշխարհի ամենահարուստ էթնիկ հայը, ապա պայքարը տեղափոխում եք ձեր առանձնատուն։«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը զրկված է իր առանձնատան տարածքից դուրս գալու … Read more

Anadolu. «Փաշինյանը Հայաստանը մտավոր վերափոխման է տանում»

Երեւան: Մեդիամաքս: Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքում հրապարակվել է «Փաշինյանը Հայաստանը մտավոր վերափոխման է տանում» վերնագրված ռուսալեզու հոդվածը։Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.«2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Փաշինյանի նախաձեռնած փոփոխությունների ուղղություններից մեկը դարձավ Հայաստանի պատմական կրթության վերաիմաստավորումը։ Փաշինյանը կողմ է նրան, որ 1915 թվականի իրադարձությունների հանդեպ մոտեցումները, որոնք Հայաստանում եւ սփյուռքում … Read more

Նշվել է Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով:  Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն … Read more

ԵՄ-ն Հայաստանին 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն է հատկացնում

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցում քննարկել են «Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն եւ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»: «Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը եւ զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության … Read more

Մոսկվան «չի վճարելու ԵՄ-ի ուղղությամբ Հայաստանի շարժի համար»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան «մտադիր չէ վճարել եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերի հետեւանքների համար»։ «Իհարկե, մենք մտադիր չենք այն անվիճելի բոնուսների ու արտոնությունների հաշվին, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, վճարել Եվրոպական միության ուղղությամբ Հայաստանի շարժի համար»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։«Մենք տեսնում ենք, որ, մի կողմից, Հայաստանը … Read more

Կարսը, Անիի կամուրջը, Փամուկի «Ձյունն» ու հայ-թուրքական «ձնհալը»

Ներկայացնում ենք The Financial Times-ի Թուրքիայի թղթակից Ջոն Փոլ Ռաթբոնի Turkey’s frozen frontier with Armenia starts to thaw հոդվածի հայերեն թարգմանությունը: Ջոն Փոլ ՌաթբոնԹուրքիայի Կարս քաղաքում գիշերը կրկին ձյուն էր տեղացել. ի դեպ, «կար» բառը թուրքերեն նշանակում է «ձյուն», իսկ փոքր հեռավորության վրա գտնվող միջնադարյան Անիի ավերակներում առաջացել են ձնափոսեր։Քամուց պատսպարված կանգնած էի Անիի ավերակներից մեկում … Read more

ԵԱՏՄ-ում կքննարկեն Հայաստանի անդամակցության «սառեցման» ընթացակարգը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է, որ ԵԱՏՄ պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգ։ «Ճշմարտությունն այն է, որ Միության մասին պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կանգնեցման ռեժիմ, նախատեսված չէ անդամների հեռացման ռեժիմ։ Հետեւաբար, այդ ամենը պետք է շատ ուշադիր, իրավական տեսանկյունից ուսումնասիրել մինչեւ դեկտեմբեր»,- ասել է նա Ինտերֆաքս գործակալությանը։Վարչապետ … Read more

Ռուբիո. TRIPP-ը «բացառիկ հնարավորություն» է Հայաստանի համար

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունն «ավարտված է»: Ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ, Ռուբիոն ասել է.«Հայաստան եւ Ադրբեջան. այս հակամարտությունն ավարտված է: Այն ոչ միայն ավարտված է, այլեւ հանգեցրել է համաձայնագրի, որի շրջանակում ես ստորագրեցի TRIPP երթուղու հուշագիրը: Այն երկու երկրներին, եւ հատկապես Հայաստանին, … Read more

IRI դիտորդական պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) դիտորդական առաքելություն է գործուղել Հայաստան: Այն գլխավորում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ, Իլինոյս նահանգից նախկին հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամը:«2017 թվականից ի վեր առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվում են երկրի ժողովրդավարական ապագայի համար շրջադարձային պահին: Դրանց արդյունքները ոչ միայն որոշիչ կլինեն տնտեսության եւ անվտանգության հարցերում, տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների հետ … Read more

Մեկնարկել է Artsakh Displacement and Identity Project-ը

Երեւան: Մեդիամաքս: Հետազոտողների միջազգային խումբը մեկնարկել է Artsakh Displacement and Identity Project-ը: Հետազոտության նպատակը Արցախից հայերի բռնի տեղահանման երկարաժամկետ սոցիալական, մշակութային եւ ինքնության հետ կապված հետեւանքների ուսումնասիրությունն է:Հետազոտության ամբողջական ակադեմիական անվանումն է՝ «Արցախից վտարված բնակչության ճակատագիրը. ենթաէթնիկ շարունակականություն, ինքնության ձեւավորում եւ բռնի տեղահանում»:Նախագծի նախաձեռնողներն են դոկտորներ Թեսա Հոֆմանը (Գերմանիա), Լիլիա Առաքելյանը (ԱՄՆ) եւ Հաննա Սամիր … Read more