Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,84%-ը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 7-ի, ժամը 14:00-ի դրությամբ 2026թ. խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 847 226 քաղաքացի կամ ընտրողների 33.84%-ը: Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հրապարակել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:2021թ. խորհրդարանական ընտրություններին նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրողների 26,82%-ը, 2018-ին` 24,53%-ը, 2017-ին` 33,46%-ը, 2012-ին՝ 35,54%-ը, իսկ 2007-ին՝ 29,7%-ը:Հայաստանում քվեարկելու իրավունք ունի 2 485 … Read more

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,48%-ը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ 2026թ. խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 362 657 քաղաքացի կամ ընտրողների 14.48%-ը: Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հրապարակել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:2021թ. խորհրդարանական ընտրություններին, նույն ժամի դրությամբ, քվեարկել էր ընտրողների 12,2%-ը, 2018թ.-ին՝ 7,76%-ը, 2017-ին՝ 13,32%-ը, 2012-ին՝ 15,8%-ը, իսկ 2007-ին՝ 10,6%-ը:

«Ոչ ոք չունի քո աչքերը». Դացե Կրեսլինյայի աշխատարանը Երեւանում

Ի՞նչն է տարբերում մեկ նկարիչի պատմությունը մյուսից, եթե նրանք նկարում են նույն առարկան, նույն մարդուն կամ նույն աշխարհը։ «Էպիգրաֆ» գրախանութում «Վերնատուն» հրատարակչության նախաձեռնած աշխատարանի ընթացքում լատվիացի հեղինակ եւ նկարազարդող Դացե Կրեսլինյան պատմում էր ոչ թե նկարելու տեխնիկայի, այլ ստեղծագործելու իրավունքի մասին՝ համոզված, որ ամենակարեւոր պատմությունները սկսվում են այն պահին, երբ մարդը համարձակվում է վստահել սեփական … Read more

Բացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Եռանկյունաձեւ այգին

Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ Եռանկյունաձեւ այգու (Կարեն Կակոսյան պարտեզներ) բացման արարողությունը։Այգու ստեղծման հիմքում ՀԱՀ համայնքի եւ Երեւանի բնակիչների համար նոր կանաչ տարածք ձեւավորելու տեսլականն է։ Թեեւ շինարարական աշխատանքները դեռեւս ամբողջությամբ չեն ավարտվել, ՀԱՀ ղեկավարությունը, հաշվի առնելով Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա անցնող հետիոտների առջեւ ծառացած անհարմարությունները, որոշում կայացրեց կազմակերպել այգու նախաբացումը` այն … Read more

«Հայաստանին անհրաժեշտ է ամերիկյան կայուն ներկայություն»

Ներկայացնում ենք Մաքքեյն Ինստիտուտի գործադիր տնօրեն, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Էվելին Ֆարկասի The most important election Washington isn’t talking about հոդվածի հայերեն թարգմանությունը:Էվելին ՖարկասՀայաստանի խորհրդարանական ընտրությունները կորոշեն ոչ միայն այն, թե ով է կառավարելու Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում գտնվող այս երեք միլիոնանոց երկիրը։ Քանի որ Հայաստանը ձգտում է թուլացնել … Read more

Հայաստանը, Ադրբեջանը, ընտրություններն ու անավարտ խաղաղությունը

Ներկայացնում ենք Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Թոմաս դե Վաալի Armenia, Azerbaijan and the unfinished peace հոդվածի հայերեն թարգմանությունը:Թոմաս դե ՎաալՀարավային Կովկասը սկսում է ազատվել որոշ մռայլ մակդիրներից, որոնք տարիներ շարունակ կառչել էին տարածաշրջանից։ Այն այլեւս «հակամարտությունների մեջ խրված» կամ «անհանգիստ» չէ, երբեմն նույնիսկ հակառակը։ Երբ փետրվարի վերջին սկսվեց Իրանի հակամարտությունը, թռիչքային քարտեզները սկսեցին ցույց … Read more

Ադրբեջանը միաժամանակ աջակցում է ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ նրա հակառակորդներին

Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Поддержка с подножкой. Чего добивается Баку от выборов в Армении հոդվածի հայերեն թարգմանությունը: Բաշիր ԿիտաչաեւՀայաստանում սպասվող ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կդառնան ամենակարեւորը երկրի համար 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դրանք վերածել է հանրաքվեի. ցավոտ փոխզիջումների միջեւ ընտրություն՝ հանուն խաղաղության  (Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ նոր … Read more

«Բաքուն Փաշինյանին լիովին չի վստահում, բայց եւ չի ցանկանում օգնել Կրեմլին»

Ներկայացնում ենք Kyiv Post պարբերականում հրապարակված Why Azerbaijan Wants Pashinyan to Survive հոդվածի հայերեն թարգմանությունը:Սեւինջ Օսմանքիզին լուսաբանում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու աշխարհաքաղաքականությունը՝ կենտրոնանալով հետխորհրդային տարածքի վրա։Սեւինջ Օսմանքիզի Ադրբեջանը դարձել է քննարկումների առանցքային թեմա Հայաստանում հունիսի 7-ի վճռորոշ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Բայց ի՞նչ է իրականում ցանկանում Ադրբեջանը այս քվեարկությունից։Ադրբեջանում ձեւավորվում է անսովոր կոնսենսուս. շատերը նախընտրում … Read more

Պուտին. «Մենք կպահպանենք նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «մենք կպահպանենք նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե ինչ ուղի կընտրի այդ երկիրը»։ «Ամեն ինքնիշխան պետության իրավունքն է՝ ընտրելու այն գործընկերներին ու ստանդարտները, որոնք նա համարում է առաջնային ու արժեքավոր՝ երկրի զարգացման, անկախության, ինքնիշխանության և, առաջին հերթին, տնտեսության ամրապնդման համար։Մեզ մոտ ի՞նչն է մտահոգություն է … Read more

Թափոնից՝ բարձրարժեք արտադրանք․ շրջանաձեւ տնտեսությունը Լուկաշինում

Հայաստանում գյուղատնտեսության մասին խոսելիս հաճախ ուշադրության կենտրոնում են բերքատվությունը, արտահանումը կամ շուկաները։ Վերջին տարիներին ակտուալ է դարձել մեկ այլ հարց՝ ինչպե՞ս գյուղատնտեսությունը դարձնել ոչ միայն արդյունավետ, այլեւ կայուն, առողջարար ու գրեթե առանց թափոնի։Այս ուղղությամբ Հայաստանում արդեն ավելի քան երկու տասնամյակ աշխատում է «Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա սի-սի»-ն, որի տնօրեն Վարդգես Դավթյանը մեզ հետ զրույցում պատմել է … Read more