Մեկնարկել է Artsakh Displacement and Identity Project-ը

Երեւան: Մեդիամաքս: Հետազոտողների միջազգային խումբը մեկնարկել է Artsakh Displacement and Identity Project-ը:

Հետազոտության նպատակը Արցախից հայերի բռնի տեղահանման երկարաժամկետ սոցիալական, մշակութային եւ ինքնության հետ կապված հետեւանքների ուսումնասիրությունն է:
Հետազոտության ամբողջական ակադեմիական անվանումն է՝ «Արցախից վտարված բնակչության ճակատագիրը. ենթաէթնիկ շարունակականություն, ինքնության ձեւավորում եւ բռնի տեղահանում»:
Նախագծի նախաձեռնողներն են դոկտորներ Թեսա Հոֆմանը (Գերմանիա), Լիլիա Առաքելյանը (ԱՄՆ) եւ Հաննա Սամիր Քասաբը (ԱՄՆ), հաղորդում է Armenian Weekly-ն:
Հետազոտության շրջանակներում նախատեսվում է անցկացնել շուրջ 100 խորքային հարցազրույց Արցախից բռնի տեղահանվածների հետ, ինչպես նաեւ խորհրդատվություններ միգրացիոն հետազոտությունների, մարդու իրավունքների, քաղաքական մարդաբանության եւ մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների հետ: 

Leave a comment