Եվս մի կարևոր քայլ՝ խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ ՀՀ-ի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում. ԱԳՆ-ը՝ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայտնում ենք, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ՍՏՈՐԱԳՐԵԼ են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։ 

Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։

Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։

Հաջորդիվ, Հայաստանը և ԱՄՆ հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը:

Համաձայնագրի ամբողջական տեքստն ամբողջությամբ հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում մայիսի 26-ին և հասանելի է հետևյալ հղումով.

Leave a comment