Հունիսի 2-ին Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկել է Երեւանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։
Հունիսի 2-ին կայացել է «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ:
«Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
«Թամար»-ը ցուցադրվելու է նաեւ հունիսի 3-ին:
Հունիսի 5-ին եւ 6-ին կցուցադրվի «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին, մուտքն ազատ է:
Ներկայացումների ավարտից հետո Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի «Բարեկամություն» եւ «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ: