https://arm.sputniknews.ru/20261104/garegin-b-i-eghbajr-ezras-srbazany-shnvorhakalutjun-e-hajtnel-vladimir-putinin-108922190.html
Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս սրբազանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս սրբազանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Sputnik Արմենիա
Կարճ զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր… 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T18:06+0400
2026-11-04T18:06+0400
2026-11-04T18:17+0400
տեսանյութեր
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108919525_0:0:1229:691_1920x0_80_0_0_37c082df319897c33811628913cdde82.jpg.webp
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ժողովրդական միասնության օրվա առթիվ իր եղբոր՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից շնորհավորանք է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:Սրբազանը նաև կաթողիկոսի շնորհակալական խոսքն է փոխանցել քրիստոնեական արժեքների նկատմամբ ՌԴ նախագահի վերաբերմունքի համար:Ավանդույթի համաձայն՝ Ժողովրդական միասնության օրը Պուտինը ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին: Վերջին տարիներին նախագահի հետ արարողությանը մասնակցում են կրոնական դավանանքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ:Ժողովրդական միասնության օրը պետական տոն է, որը հիմնվել է Ռուսաստանի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ 2005 թվականին։ Այն Ռուսաստանում նշվում է ամեն տարի՝ նոյեմբերի 4-ին: Այս տոնը պատմական առումով կապված է XVI- XVII դարերի ՌուսաստանումԽռովությունների ժամանակաշրջանի ավարտիհետ։Տոնը նշանավորում է 1612 թվականի իրադարձությունները, երբ Կուզմա (Կոզմա) Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկու գլխավորությամբ աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհ զավթիչներից։
2026
Լուրեր
am_HY
Архиепископ Ерзас Нерсисян передал президенту России поздравления от имени Католикоса всех армян
Sputnik Արմենիա
Архиепископ Ерзас Нерсисян передал президенту России поздравления от имени Католикоса всех армян
2026-11-04T18:06+0400
true
PT0M21S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108919525_89:0:1010:691_1920x0_80_0_0_7b5e1624b3a7534a8fc4e3c08e5ae146.jpg.webp
տեսանյութեր, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վլադիմիր պուտին, видео
տեսանյութեր, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վլադիմիր պուտին, видео
Կարճ զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Մինինի և Պոժարսկու հուշարձանին:
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ժողովրդական միասնության օրվա առթիվ իր եղբոր՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից շնորհավորանք է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սրբազանը նաև կաթողիկոսի շնորհակալական խոսքն է փոխանցել քրիստոնեական արժեքների նկատմամբ ՌԴ նախագահի վերաբերմունքի համար:
«Ձեզ շնորհակալություն, որ այսպիսի հետևողական գիծ եք տանում՝ պահպանելով հենց այն արժեքները, որոնք մեզ միավորում են», – պատասխանել է Պուտինը:
Ավանդույթի համաձայն՝ Ժողովրդական միասնության օրը Պուտինը ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին: Վերջին տարիներին նախագահի հետ արարողությանը մասնակցում են կրոնական դավանանքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ:
Ժողովրդական միասնության օրը պետական տոն է, որը հիմնվել է Ռուսաստանի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ 2005 թվականին։ Այն Ռուսաստանում նշվում է ամեն տարի՝ նոյեմբերի 4-ին: Այս տոնը պատմական առումով կապված է XVI- XVII դարերի ՌուսաստանումԽռովությունների ժամանակաշրջանի ավարտիհետ։
Տոնը նշանավորում է 1612 թվականի իրադարձությունները, երբ Կուզմա (Կոզմա) Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկու գլխավորությամբ աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհ զավթիչներից։