ԱՄՆ-ն ակտիվացրել է հետախուզական գործունեությունը Իրանի մոտակայքում. ԻՀՊԿ

Բաժանորդագրվել

Իրանի զինվորականները պարբերաբար հայտնում են տարբեր տիպի ամերիկյան անօդաչուներ որսալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն ակտիվացրել է հետախուզական գործունեությունը Իրանի մոտակայքում, հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

ԻՀՊԿ-ն հայտարարել է այդ մասին Ղեշմ կղզում ամերիկյան MQ-1 անօդաչուն որսալու առնչությամբ։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում հակառակորդը ակտիվացնելով հետախուզական գործունեությունն ու շրջադիտման աշխատանքները, ջանքեր է գործադրել երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը բացահայտելու ուղղությամբ», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ խափանել է այդ ջանքերը՝ հիշեցնելով անօդաչուն որսալու մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր նոյեմբերի 3-ի գիշերը իրանական Ղեշմ կղզուն հարված հասցնելու մասին տվյալները՝ անվանելով դա աննշան հարձակում, ոչ թե լայնածավալ հակամարտության վերսկսում։ Իրանական կողմը հարվածը չի մեկնաբանել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանին, ինչին Թեհրանը պատասխանեց հակահարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված:

Leave a comment