Նոյեմբերի 4-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • ՆԳՆ ֆինանսավորումը 2027-ին կավելանա 40.4%-ով

    ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարության ծախսերին նախատեսվում է հատկացնել 144.1 միլիարդ դրամ, ինչը 2026 թ. համեմատ ավելի է 41.456 միլիարդ դրամով (40.4% աճ):

  • Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

    2026 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ LՂ-ից տեղահանված 53,039 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32,690 անձի, իսկ ևս 14,344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման շրջանակում:

  • Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 927.3 մլրդ դրամ

    2026 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները 2025 թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 9.5%-ով (927,298 մլն դրամ), իսկ հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 475,260 մլն դրամ:

  • Զբաղվածների ամենամեծ թիվը՝ առևտրի և ավտոմեքենաների նորոգման ոլորտում

    Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. օգոստոսին Հայաստանում զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է 826,986 մարդ, որից ամենամեծ մասնաբաժինը (141,981 աշխատակից) բաժին է ընկնում մեծածախ և մանրածախ առևտրի ու ավտոմեքենաների/մոտոցիկլների նորոգման ոչ պետական ոլորտին:

  • Հարկային եկամուտները 10 ամսում գերազանցել են 2.5 տրիլիոն դրամը

    2026 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 2,566.1 մլրդ դրամ (14.5% կամ 325.6 մլրդ դրամ աճ): Տարեվերջին ակնկալվում է շուրջ 3.09 տրիլիոն դրամի մակարդակ:

Միջազգային լուրեր

  • Նավթատար լցանավերի նավապետների աշխատավարձերը հասել են ամսական 100 հազար դոլարի

    Զինված հակամարտությունների գոտիներով անցնող վտանգավոր երթուղիների պատճառով որոշ նավթատար լցանավերի նավապետների ամսական վարձատրությունը հասնում է 100 հազար դոլարի (հավելյալ 50 հազար դոլար բոնուսով), իսկ շարքային անձնակազմինը գերազանցում է սովորական դրույքաչափերը 4–6 անգամ:

  • Google-ը հաջորդ տարվանից կանջատի ԱԲ գործիքները դպրոցականների համար

    Google-ը հայտարարել է, որ հաջորդ տարվանից աշակերտների համար լռելյայն կանջատի ԱԲ գործիքները, եթե դպրոցի ղեկավարությունն ուղղակիորեն չակտիվացնի դրանք (ինչը կարող է սահմանափակել նաև ԱԲ-ով համալրված Google Search-ի օգտագործումը):

  • Հունգարիան պատրաստվում է հրաժարվել ռուսական գազից և նավթից

    Հունգարիան արագացնում է այլընտրանքային էներգակիրների փնտրտուքը՝ ԵՄ սահմանված ժամկետներին համապատասխան ռուսական գազից և նավթից հրաժարվելու համար, քանի որ նոյեմբերի 21-ին լրանում է «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների ԱՄՆ պատժամիջոցների բացառության ժամկետը:

  • Ֆոնդային շուկայի արձագանքը ԱՄՆ միջնաժամկետ ընտրություններին

    ԱՄՆ Կոնգրեսի միջնաժամկետ ընտրություններում Դեմոկրատական պարտիայի հաղթանակից և Դոնալդ Թրամփի՝ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունից հետո համաշխարհային բորսաներում (Հոնկոնգ, Շանհայ, Սեուլ, Մումբայ) և ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերությունում աճ է գրանցվել:

Leave a comment