«Ընդդիմությունը և «Ուժեղ Հայաստանը» չեն ընկրկում, իսկ իշխանությունը փորձում է արդեն կանխատեսելի ու ոչ ոքի չզարմացնող ձեռագրով և գործիքակազմով ինչ-որ բանի հասնել։ Մենք այն ուժն ենք, որը որևէ ճնշման առաջ կանգ չի առնելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում իրականացված խուզարկություններին:
Նրա խոսքով՝ այսօր Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ավելի քան 60 հասցեներում տեղի ունեցածը հաստատում է, որ իշխանությունները հասկանում են՝ արտաքին օրակարգը` Բաքվից թելադրված օրակարգը, որը սպասարկում են, չեն կարող իրականացնել, քանի որ ՀՀ քաղաքական դաշտում կա ուժ, որը թույլ չի տալու որևէ գործողություն՝ ուղղված մեր պետականության ու անկախության դեմ։
«Խորհրդարանական վերջին ընտրությունները հանրային վերաբերմունքն ու հանրության պատասխանը տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ չնայած բռնաճնշումներին և վարչական ապարատի կիրառմանը։ Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ Ալիևի սահմանադրությունը բերելու և այն մեր մայր օրենքը դարձնելու համար»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: