Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա։
«ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ եւ հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Ռուսաստանի հետ լեզվակռվի մեջ չենք մտնելու, հանգիստ պաշտպանելու ենք Հայաստանի դիրքորոշումները։
Մենք չենք գործելու Ռուսաստանի շահերի դեմ, բայց նաեւ չենք գործելու մեր շահերի դեմ»,- Մարտունիում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: