ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ

Քաղաքականություն 10.07.2026 | 22:17 Ռուսաստանի կառավարությունում խոստովանել են, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները հանգեցրել են վառելիքի պակասի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը մամուլի ասուլիսում, գրում է DW-ն։ «Մենք պետք է ընդունենք, որ կան խնդիրներ և դեֆիցիտ, այդ պատճառով մենք տեսնում ենք հերթեր»,- ասել է նա։ Ռուսաստանի փոխվարչապետն ասել է՝ … Read more

«Ուիմբլդոն»․ Սիները և Զվերևը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները և երրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը։ Կիսաեզրափակիչում Զվերևը 7։6, 6։2, 6։4 հաշվով ուժեղ գտնվեց բրիտանացի Արթուր Ֆերիից, իսկ Սիները դարձյալ երեք սեթում հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին` 6:4, 6:4, 6:4: 29-ամյա Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ կխաղա … Read more

Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով

Իրանը կպատասխանի իր ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած հարձակման, այդ թվում՝ Իսրայելին հարվածելով: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն անվտանգության մարմնի ղեկավար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը՝ մինչ  Թեհրանն ու Վաշինգտոնը վերսկսել են մարտական ​​գործողությունները։ «Ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում կենթարկվի հակահարվածի, այդ վայրագությունների համար պատասխանատու հանցավոր սիոնիստական ​​ռեժիմը չի լինի ապահովագրված մեր մարտիկների պատասխանից»,- ասել է Զոլղադրը պետական … Read more

Ո՞ւմ համար է ԵՄ-ն բացում դուռը․ ճիշտ ու սխալ պատկերացումներ վիզայի ազատականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրամիության հետ վիզաների ազատականացում. այս արտահայտությունը Հայաստանում շատերն են լսել, բայց արդյո՞ք կա հստակ պատկերացնում, թե իրականում ինչ է այն նշանակում՝ ազատ տեղաշա՞րժ, բնակության իրավո՞ւնք կամ աշխատելու ու կրթվելու նպատակով այցելություններ առանց սահմանափակումների՞։ Ի՞նչն է իրականություն, ի՞նչը՝ թյուր պատկերացում։ Factor TV-ն քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ գիտեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին։ Պարզվել է՝ քաղաքացիների … Read more

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ ալ Քասիմի հետ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև … Read more

Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածուներին հաստատելուց հետո թեժ մրցապայքար է սկսվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածու դառնալու համար։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ յուրաքանչյուր ՔՊ-ական պատգամավոր կարող է առաջադրվել երկու հանձնաժողովի նախագահի թեկնածության համար, սակայն ընտրվել կարող է մեկ հանձնաժողովում։ ԱԺ-ի ամենակարևոր հանձնաժողովներից մեկի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու … Read more

Կոլյա Միքայելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը մարզպետի պաշտոնում։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը մնում է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծումը։ «Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ…

«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը

Ժորժի Ժեզուշը նշանակվել է ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։ 71-ամյա մասնագետի կետ կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։ Ժեզուշը կփոխարինի Ռոբերտո Մարտինեսին, որը 2023 թ․ հունվարից էր աշխատում Պորտուգալիայի հավաքականում։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ ԱԱ-2026-ի … Read more

Պապոյանն ու ՀԲ ղեկավարը քննարկել են 120 մլն եվրոյի զբոսաշրջային ծրագիրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի հետ քննարկել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։ 120 մլն եվրո արժողությամբ նախաձեռնությունը նախատեսում է զարգացնել Հայաստանի յոթ զբոսաշրջային կլաստեր՝ խթանելով մարզային ենթակառուցվածքներն ու զբոսաշրջության տարբեր ուղղությունները։ «Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար … Read more

Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքը վերականգնվել է

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը գործարան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել արտադրության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների լուծմանը՝ ընդգծելով գործարանի անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսության և արդյունաբերության համար։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի … Read more