«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը

Ժորժի Ժեզուշը նշանակվել է ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։

71-ամյա մասնագետի կետ կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։

Ժեզուշը կփոխարինի Ռոբերտո Մարտինեսին, որը 2023 թ․ հունվարից էր աշխատում Պորտուգալիայի հավաքականում։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին։

Պորտուգալական «Բենֆիկայի» ու «Սպորտինգի» նախկին գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի նախորդ աշխատավայրը եղել է սաուդյան «Ալ Նասրը», որը գլխավորել է 2025թ․ հուլիսից մինչև 2026թ․ մայիս ու նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։

Leave a comment