Հայաստանի հավաքականի 2 խաղացող՝ ԵԱ-ի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում, Էնթոնի Սարգսյանը՝ MVP
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի բասկետբոլիստ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինը գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։ … Read more