Արաբկիրում կրակոցներ են հնչել, մեկ անձ ձերբակալվել է

Հասարակություն

13.07.2026 | 11:03

Արաբկիրի Վաղարշյան փողոցի բակերից մեկում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին Factor TV-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։

ՔԿ-ից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պարկուճներ, գնդակներ և կացնի կոթ։ Լրատվամիջոցը հայտնում է, որ  կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Անի Թամրազյան

 

 

Leave a comment