Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում


Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։


 


Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» ներկայացուցիչներ։


 


Բանակցությունների ընթացքում քննարկվել են պայմանագրի հիմնական դրույթները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման ժամկետները, խորհրդատուի աշխատակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պայմանագրի իրավական և ֆինանսական պայմանները։ Արդյունքում պայմանագրը նախաստորագրվել է։


 


Պահանջվող հաստատումները ստանալուց հետո պայմանագիրը կստորագրվի կողմերի միջև։


Պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4 կմ երկարությամբ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ։


 

Դիտումների քանակ8

Leave a comment