Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ առաջիկայում կմեկնի Ադրբեջան․ հստակ ժամկետներ չկան

Բիշքեկում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը քննարկել են երկու երկրների միջեւ խաղաղության խորացման հարցերը․ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ներկա լինելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, անձամբ շփվելով Հաջիևի հետ․ տեսնում եմ, որ Ադրբեջանը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է, անում է, որը ինքը կարող է թույլ տալ։ Պարզ է՝ մենք ունենք հարցեր, որոնք բարձրացնում ենք, լուծման խնդիր կա, մասնավորապես այնտեղ պահվող անձանց վերաբերյալ, անհետ կորածների հետ կապված։ Բոլոր հարցերի շուրջ քննարկում է եղել, համաձայնություն է ձեռք բերվել շարունակել խորացնել, նոր մեխանիզմներ դնել, որպեսզի այդ հարցերը, որոնք դեռ լուծում չեն գտել, լուծում գտնել»,- մանրամասնեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ առաջիկայում Ադրբեջան այց կունենա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նման հանդիպում նախատեսվել էր ժամանակին, երբ դեռ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր։ Պարոն Հաջիևը եկել էր, հանդիպում էր կայացել Դիլիջանում։ Չեմ բացառում, որ նման այց կանեմ նաև ես, որևէ ժամկետ, որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել»։

Ադրբեջանական մամուլի արձագանքը այս հայտարարությանը՝ լուսանկարում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment