Հայաստանի հավաքականի 2 խաղացող՝ ԵԱ-ի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում, Էնթոնի Սարգսյանը՝ MVP

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի բասկետբոլիստ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինը գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։

Էնթոնի Սարգսյանը և Հայաստանի Մ-16 հավաքականի մեկ այլ խաղացող Էթան Կազանչյանն ընդգրկվել են մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)։

Էթան Կազանչյանի միջին արդյունավետությունը կազմել է 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։

Խորհրդանշական հնգյակում տեղ են գտել նաև Օրիկ Իստրեֆին (Կոսովո), Զաք Սեյդ Հոլիերը (Մալթա) և Բո Սեմյուել Կիսվարդան (Մալթա)։

Leave a comment