Պապոյանն ու ՀԲ ղեկավարը քննարկել են 120 մլն եվրոյի զբոսաշրջային ծրագիրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի հետ քննարկել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։ 120 մլն եվրո արժողությամբ նախաձեռնությունը նախատեսում է զարգացնել Հայաստանի յոթ զբոսաշրջային կլաստեր՝ խթանելով մարզային ենթակառուցվածքներն ու զբոսաշրջության տարբեր ուղղությունները։

«Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ պայմանավորվելով շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։

TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ TRIP (Tourism and Regional Infrastructure Project) ծրագիրը համաֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և նախատեսում է ներդրումներ իրականացնել Գորիսում, Արենիում, Ջերմուկում, Եղեգիսում, Դվինում, Գյումրիում և Դիլիջանում։ Ծրագրի նպատակն է զարգացնել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը, ինչպես նաև բարելավել մարզային ենթակառուցվածքներն ու բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային մրցունակությունը։

Leave a comment