Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ սկսել

Քաղաքականություն

Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ սկսել

Կիևում ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը կոչ է արել վերսկսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները:

Զելենսկին և Ուիթքոֆն այսօր Կիևում կայացած բանակցությունները բնութագրել են որպես «բովանդակալից»։ Ուկրաինայի նախագահը լրագրողներին հայտնել է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Կիևի անվտանգության և տնտեսական երաշխիքները, հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինային աջակցության փաթեթը:

Միևնույն ժամանակ, Ուիթքոֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ։ Մինչդեռ, Քուշները, կարծես թե, աջակցել է Զելենսկիի՝ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու կոչին։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքային հարցերը կարող են լուծվել միայն «առաջնորդների մակարդակով»:

«Ես ուզում եմ մնալ իմ տեսակետին, որ նման բարդ հարցերը կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով», – ասել է Զելենսկին, ով նախկինում կոչ էր արել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Leave a comment