Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը մարզպետի պաշտոնում։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը մնում է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծումը։ «Հարգելի՛ վայոցձորցիներ, Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ…