Սամվել Կարապետյանի թեկնածությունը և Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության խնդիրը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ որպես վարչապետի թեկնածու նախատեսում է առաջադրել գործարար Սամվել Կարապետյանին։ «Ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին հանդես կգանք օրենսդրական փոփոխության որոշմամբ, որ թույլ տանք միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց Նարեկ Կարապետյանը։ Նախ պետք է նշել, որ … Read more

Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածների վերականգնման ուղղությամբ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։ «Համաձայն հայկական կողմի խնդրանքի և հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքների հիման վրա Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների … Read more

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Փետրվարի 12-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) վերացրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը և որպես այլընտրանքային միջոց է կիրառել տնային կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ … Read more

Երեխաներին հանձնել էին բռնարարի խնամակալությանը, սա խնդիր է. զրույց փաստաբանի հետ

Հայաստանում խնամակալության հանձնաժողովներն արդյունավետ չեն գործում. կարծում է փաստաբան Շուշանիկ Արսենյանը, որը մասնագիտացած է այս ոլորտում։ Նա երեք երեխաների համար պայքարող Վարսենիկ Սեդրակյանի փաստաբանն է։ Այս խնդրին անդրադարձել էր ՍիվիլՆեթը, և միայն մեր հրապարակումներից հետո խնամակալության հանձնաժողովը կայացրել էր օբյեկտիվ որոշում։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Արսենյանը խոսում է այս գործի ու ընտանեկան բռնություն երևույթի … Read more

Երկու տարում՝ երկու մեղադրական դատավճիռ. ինչ փուլում են զինծառայողների մահվան դեպքով վարույթները

2026 թվականի սկզբին զինծառայողի մահվան երկու դեպք է գրանցվել ոչ մարտական պայմաններում։ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել պետական մարմիններ՝ հասկանալու, թե 2024-ին և 2025-ին զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական վարույթներն ինչ փուլում են այսօր։ Ըստ դատախազության տվյալների՝ 2024-25 թվականներին Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կա երկու մեղադրական դատավճիռ։ 2024-ին զինված ուժերում զինծառայողների մահվան 27 … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ The post «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է appeared first on CIVILNET.

Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ-ի շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Հատկապես մտահոգիչ է Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց … Read more

Լոռու մարզում 13-ամյա տղային դպրոցի բակում դաժան ծեծի են ենթարկել

Փետրվարի 11-ին, ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան … Read more

Հայաստանն ու ԱՄՆ-ն մոտենում են 1 մլրդ դոլարի ներդրումային շեմին. նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների կտրուկ ակտիվացման մասին:  «Եթե գումարում ենք այս բոլորը իրար, մենք տեսնում ենք, որ նվազագույնը 1 մլրդ դոլարի մասին ենք խոսում»,- «ՍիվիլՆեթ բիզնեսին» տված հարցազրույցում ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ նախկինում նման թվերը Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների համատեքստում համարվում էին «ուղղակի երազանքի դաշտից»։ ԱՄՆ … Read more

Հայաստանը մեզ մշտապես վստահեցնում է՝ Իրանի դեմ սպառնալիք չի լինի. դեսպանը՝ Վենսի այցի մասին

Արշալույս Մղդեսյան Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում տարանցիկ ուղիների ապաշրջափակմամբ՝ հատուկ շեշտադրելով Ջուլֆա–Նախիջևան–Երասխ երկաթուղու վերագործարկման կարևորությունը. Փետրվարի 11-ին Իրանի ազգային տոնի առթիվ ընդունելության ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, հայ-իրանական հարաբերություններին և Հայաստանում ԱՄՆ ներկայության ընդլայնմանը։ Շիրղոալմին նշել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի … Read more