Փետրվարի 11-ին, ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 13-ամյա Ալիկ Հ.-ն է, ով սովորում է այն դպրոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։
The post Լոռու մարզում 13-ամյա տղային դպրոցի բակում դաժան ծեծի են ենթարկել appeared first on CIVILNET.