Երկու տարում՝ երկու մեղադրական դատավճիռ. ինչ փուլում են զինծառայողների մահվան դեպքով վարույթները

2026 թվականի սկզբին զինծառայողի մահվան երկու դեպք է գրանցվել ոչ մարտական պայմաններում։ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել պետական մարմիններ՝ հասկանալու, թե 2024-ին և 2025-ին զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական վարույթներն ինչ փուլում են այսօր։ Ըստ դատախազության տվյալների՝ 2024-25 թվականներին Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կա երկու մեղադրական դատավճիռ։

2024-ին զինված ուժերում զինծառայողների մահվան 27 դեպք է գրանցվել։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տվյալներով՝ 2024 թվականին զինծառայողներին առնչվող մահվան դեպքերով հարուցվել է 19 քրեական վարույթ (խմբ. – երբ մի դեպքի հետևանքով մի քանի մահ է գրանցվում, հաճախ մեկ վարույթ է հարուցվում մեկ դեպքի շուրջ)։ 

Դրանցից ամենաշատը՝ 8 դեպքը, սպանության հոդվածով է հարուցվել, 7-ը՝ զինծառայողների անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման հոդվածով:

2024 թվականին հարուցված վարույթների կարգավիճակը.

2025 թվականի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 6 դեպք։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում զինծառայության հետ կապված զիծառայողների մահվան դեպքերով ներկայացվել է 9 քրեական վարույթ, որից 3-ը վերաբերում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զինծառայողների մահվան դեպքերին։ 

9 դեպքից 4-ը զինծառայողներին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ զինվորական պաշտոնեական անփութության, 2-ը՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ զինծառայողի հանկարծամահության հոդվածով։

Նշված վարույթներից 2024 թվականին հարուցված վարույթների կարգավիճակը.

Ըստ դատախազության տվյալների՝ 2024-25 թվականներին Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կա երկու մեղադրական դատավճիռ։

Սիրանուշ Ադամյան

The post Երկու տարում՝ երկու մեղադրական դատավճիռ. ինչ փուլում են զինծառայողների մահվան դեպքով վարույթները appeared first on CIVILNET.

Leave a comment