«Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ: Այսօր մեր երկրում կա՛ ընտրություն: Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել, մնա՞լ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ, կա ընտրություն գյուղացու համար՝ մշակել հայրենի հո՞ղը, թե՞ թողնել գնալ օտար երկիր աշխատելու… Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած…8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետ է ուզում: Ասում է՝ ինձ տվեք երրորդ շանս:
Երբ մենք իրեն տվեցինք առաջին շանսը, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ՝ նա կորցրեց Արցախի 75 տոկոսը, կազմաքանդեց եւ թուլացրեց բանակը, զավթեց դատարանները: Երբ տվեցինք երկրորդ շանսը՝ 2021թ., վերջնականապես կործանեց Արցախը, սկսեց իր թիմով հարստանալ, բռնաճնշումներ գործադրել, սարքեց մի քանի դպրոց ու օրը 300 անգամ թմբկահարեց դրա մասին, ամեն մեկիս ընտանիքի վրա վերցրեց 10 000 դոլարի վարկ, մարդու իրավունքները սարքեց ՔՊ-ի մենաշնորհը եւ սկսեց բացել Սյունիքի դարպասները, սկսեց կազմաքանդել եկեղեցին՝ պառակտելով բոլորիս »,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի բացմանը նշեց «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ի՞նչ չես հասցրել, որ հիմա ուզում ես ավարտել… Ասում է՝ ներդրումներ եմ բերելու նոր ժամկետում: Բերող էիր, բերեիր, 8 տարի միայն հույս էիր բերում վաճառում մեզ վրա…Գործ անել չգիտես, ասում ես՝ հարեւաններն են ուժեղ: Հարեւանները նույնն են, դո՛ւ ես թույլ»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Համագումարն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: