Պատերազմ, ռելոկացիա, տեղահանություն. ինչպես է փոխվել վարձակալության շուկան Հայաստանում և Վրաստանում 2022-ից ի վեր

Լուսինե Վարդանյան 2022-ի հունվարին Երևանի կենտրոնում երեքսենյականոց, պատշգամբով բնակարանը ես վարձակալում էի 140,000 դրամով։ Մարտին ես այլևս չէի բնակվում այդտեղ․ վարձը կրկնապատկվել էր։ Սա Երևանի բնակիչների համար շատ ծանոթ իրավիճակ է։  Ռուսաստանից տեղափոխված Ալինան (անունը փոխված է), օրինակ, ասում է, որ մինչ դա տեղյակ չէր գներից, դրա համար չգիտեր, թե ինչն է թանկ Երևանի համար։ … Read more

«Մայր Հայաստան»-ն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ

«Մայր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Այս մասին պաշտոնապես հայտարարվեց փետրվարի 15-ին՝ կուսակցության համագումարում։  «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական են համարել Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և դրանով էլ կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա հայտարարեց, որ «Մայր Հայաստանը» դառնալու … Read more

Իրանը պատրաստ է զիջումների, եթե ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները․ Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանը պատրաստ է զիջումների գնալ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացումը․ այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարարը՝ BBC-ին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Իրանն է խանգարում այս երկարատև բանակցային գործընթացի առաջընթացին։ Շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնագիր, բայց … Read more

Մոսկվան մեկնաբանել է Ալիևի խոսքերը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին

Բաքվի հայտարարությունները` Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա «կանխամտածված» հարձակումների մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ն նշում է, որ ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ բացատրություններ երկրի դեսպանատան՝ Ուկրաինայում վնասների վերաբերյալ: Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին «անկեղծ ցավակցություն են հայտնել Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության շենքերի և տարածքի … Read more

Ժնևում կքննարկվի կրակի դադարեցման մոնիթորինգի ձևաչափը․ Զելենսկի

Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն կրակի դադարեցման մոնիթորինգի առաքելության աշխատանքը փետրվարի 17-18-ին Ժնևում կայանալիք խաղաղ բանակցություններում: Այս մասին Մյունխենում լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ռազմական ասպեկտներով՝ նրանք պետք է ընդունեն մոնիթորինգի առաքելությունը, թե ինչպես կաշխատի այն պատերազմի ավարտի դեպքում, այսինքն՝ կրակի դադարեցման մոնիթորինգը», – ասել է Զելենսկին: Նա նաև հայտնել է, … Read more

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա այլ կարգավիճակով․ Նաթան Սրբազան

Ցանկացած պարագայում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյանը։ «Բնականաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է Եպիսպոկոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները, միևնույն է, հավաքվելու են ու քննարկելու են … Read more

Հայաստանն Արևմուտքի համար գործիք է Մոսկվայի դեմ պայքարում․ Գալուզին

Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ Մոսկվայի հետ հակամարտության հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն ուժեղացնում է ռազմական-քաղաքական ու տնտեսական մերձեցման տեմպերը արևմտյան երկրների և միավորումների … Read more

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ից 18-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա ևս 3–5 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևան քաղաքում փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 19-ին՝ անձրև։ Հանրապետության տարածքում 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ … Read more

Կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են ընդգծված քաղաքական բնույթ․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ: Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Հայտարարության մեջ նշված է, որ Կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։ «Եկեղեցու … Read more

Եվրոպայի և Կանադայի հենման նոր կետը. Հնդկաստանի գործոնը. The National Interest

Արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների թեմաներով մասնագիտացած ամերիկյան The National Interest հանդեսում հրապարակվել է հոդված Կանադայի և Եվրոպայի համար Հնդկաստանի հարաճուն դերի մասին։ Հոդվածի հեղինակ Ջիանլի Յանգը (Dr. Jianli Yang) նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պայմաններում ԵՄ-ն և Կանադան նոր գործընկերներ են որոնում, և Հնդկաստանը դառնում է կարևոր հենման կետ։ Միացյալ Նահանգներն … Read more