Բաքվի հայտարարությունները` Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա «կանխամտածված» հարձակումների մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ-ն նշում է, որ ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ բացատրություններ երկրի դեսպանատան՝ Ուկրաինայում վնասների վերաբերյալ: Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին «անկեղծ ցավակցություն են հայտնել Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության շենքերի և տարածքի վնասների համար»:
«Միաժամանակ նշվել է, որ Կիևում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերի համալիրի վնասները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել Ուկրաինայի զինված ուժերի օդային պաշտպանության համակարգերի անճշտության հետևանքով»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ադրբեջանական կողմը տեղեկացվել է նաև, որ ռուսական զինվորականները հարվածներ են հասցնում օրինական ռազմական թիրախների՝ ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտների վրա, այդ թվում՝ Կիևում գտնվողների: Հարվածների պլանավորման ժամանակ մանրակրկիտ վերահսկվում են մարտական կիրառման տվյալները՝ քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելը բացառելու համար, և հաշվի են առնվում օտար պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու վայրերը:
…
Ալիևը փետրվարի 13-15-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նշել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ շփումներում ժամանակ «բազմիցս» բարձրացրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վնասների հարցը:
2025-ին երեք անգամ տեղեկություն էր տարածվել, թե ռուսական կողմի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը։
The post Մոսկվան մեկնաբանել է Ալիևի խոսքերը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին appeared first on CIVILNET.