Իրանը պատրաստ է զիջումների գնալ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացումը․ այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարարը՝ BBC-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Իրանն է խանգարում այս երկարատև բանակցային գործընթացի առաջընթացին։ Շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնագիր, բայց Իրանի հետ «շատ դժվար է» նման բան անել:
Թեհրանում BBC-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին ասաց, որ գնդակը «Ամերիկայի դաշտում է».
«Եթե նրանք անկեղծ են, համոզված եմ, որ կլինենք համաձայնագրի ճանապարհին»,- ասել է նա:
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե չհասնեն համաձայնագրի՝ սահմանափակելու Իրանի միջուկային ծրագիրը, ընդ որում, ԱՄՆ-ն ավելացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի սկզբին անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանում։ Թախթ-Ռավանչին հաստատեց, որ երկրորդ փուլը տեղի կունենա Ժնևում երեքշաբթի օրը:
Փոխնախարարը հղում է արել Թեհրանի առաջարկին՝ նվազեցնել իր 60%-ով հարստացված ուրանը՝ որպես իր զիջելու պատրաստակամության ապացույց:
Թախթ-Ռավանչին նաև հարց է բարձրացրել ԱՄՆ-ի ռազմական ուժերի կուտակման մասին տարածաշրջանում՝ զգուշացնելով, որ հերթական պատերազմը կլինի «տրավմատիկ, վատ բոլորի համար… բոլորը կտուժեն, հատկապես նրանք, որոնքսկսել են այս ագրեսիան»:
The post Իրանը պատրաստ է զիջումների, եթե ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները․ Իրանի ԱԳ փոխնախարար appeared first on CIVILNET.