Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ Մոսկվայի հետ հակամարտության հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն ուժեղացնում է ռազմական-քաղաքական ու տնտեսական մերձեցման տեմպերը արևմտյան երկրների և միավորումների հետ։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար Հայաստանը Մոսկվայի հետ հակամարտության հարցում աշխարհաքաղաքական պայքարի գործիք է»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ անդամակցության անհամատեղելիության մասին Եվրասիական տնտեսական միության անդամության հետ։
«Հուսով ենք, որ Հայաստանում կելնեն պրագմատիզմից։ Հայկական տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճի մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի համար լայն իրացման շուկան․ այս ամենի երաշխիքը Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն է», – նշեց նա։
Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են ԵՄ-ին անդամակցության ցանկության մասին։ Բացի այդ, 2025-ի մարտին Ազգային ժողովն ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծ:
ՌԴ փոխարտգործնախարարը շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակներում պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից։
Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ-ում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար հիմնականն այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։
…
Փետրվարի 9-10-ին աշխատանքային այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։ Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանին հետախուզական ԱԹՍ-ներ վաճառելու մասին։
The post Հայաստանն Արևմուտքի համար գործիք է Մոսկվայի դեմ պայքարում․ Գալուզին appeared first on CIVILNET.