Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է․ դեսպան

Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է, հուսով ենք այն կկարողանանք կստորագրել 2026-ին։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մարտի 2-ին ասուլիսի ժամանակ պատասխանելով ՍիվիլՆեթ-ի հարցին։ «Համապարփակ ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է։ Մի առաջնային նախնական տեսքտ կա, որի շուրջ մենք այժմ Իրանում աշխատում ենք, դրա որոշ բաղադրիչներ … Read more

Մեր ցանկությունն է, որ Հայաստանը վնաս չկրի. դեսպանը՝ Իրանի դեմ պատերազմի մասին

Հայ-իրանական հարաբերությունների և համագործակցության խորքը պարտավորեցնում է, որ անկախ այն բանից, թե արտաքին ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ փոխգործակցությունը շարունակվի։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Իրանի դեմ ընթացող պատերազմի ֆոնին հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցին։ «Թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության տեսանկյունից տարածաշրջանում նմանօրինակ ուժեղ … Read more

Սոցիալական պոպուլիզմը ընտրություններից առաջ. զրույց Զարուհի Բաթոյանի հետ

Տնտեսական աճը, սակավ նվազող աղքատությունն ու սոցիալական պոպուլիզմի ալիքը Հայաստանում. այս հարցերի մասին է զրուցել Արշալույս Մղդեսյանը Ազգային ժողովի պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ Անդրադարձ է կատարվում ապրիլյան կենսաթոշակների բարձրացման իրական շարժառիթներին, առողջության համընդհանուր ապահովագրությանը և պետության խոստումների ու իրականության խզմանը։ Որտե՞ղ է ավարտվում սոցիալական քաղաքականությունն ու սկսվում նախընտրական քարոզարշավը: … Read more

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած ցավակցական հեռագրում նշված է․  «Ձերդ գերազանցություն, Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ … Read more

Իրանն առանց գերագույն առաջնորդի․ երեք սցենար և մեկ անորոշություն

Գեորգի Միրզաբեկյան Փետրվարի 28-ին Իրանի մի շարք քաղաքների վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ ի շարս այլ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ է փոխելու Իրանի հոգևոր առաջնորդի մահը Իրանի ներքաղաքական գործընթացներում, և ինչ տեսք է ստանալու ապագա Իրանը։ Կարևոր են … Read more

Իրանը՝ ճակատագրական փուլում. ի՞նչ սցենարներ են հնարավոր հարևան երկրում

Իրանի դեմ ռազմական գործողությունների և ղեկավարության սպանության թեման ՍիվիլՆեթի տաղավարում քննարկում են Արշալույս Մղդեսյանն ու Գեորգի Միրզաբեկյանը։ Անդրադարձ է կատարվում Իրանի կառավարման անցումային համակարգին, ապագա հոգևոր առաջնորդի ընտրության մեխանիզմներին ու Թեհրանի դիմադրության պաշարին: Միրզաբեկյանն առանձնացնում է իրադարձությունների զարգացման երեք հիմնական սցենար և նշում, թե այս ճգնաժամն ինչ վտանգներ և հետևանքներ կարող է ունենալ անմիջապես Հայաստանի … Read more

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ և ցավակցել Խամենեիի մահվան կապակցությամբ

Մարտի 2-ին տեղի է ունեցել հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի, իրանցի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զոհվելու կապակցությամբ։ Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ այս իրավիճակում … Read more

Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 26 անշարժ գույք ու հարյուրավոր միլիոններ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 26 անշարժ գույք. 7 տրանսպորտային միջոց. 5 իրավաբանական անձանցում մասնակցություն. 893 մլն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 276 մլն 106 հազար դրամ, … Read more

Ինչո՞ւ Հայաստանը չի ցավակցել Իրանին՝ հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ․ նախարարի արձագանքը

Պաշտոնական Երևանը դեռևս չի ցավակցել Իրանին՝ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի սպանության կապակցությամբ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով այս հարցը՝ նշեց, որ ինքը Անվտանգության խորհրդի անդամ չէ և հայտարարություն չի անի, թե ինչու մինչ այս ցավակցական հայտարարություն չի եղել։ «Չեմ անի որևէ հայտարարություն։ Ես վստահ եմ, … Read more