Մեկ շաբաթում՝ 10 կեղծ տեսանյութ Հայաստանի մասին. մանիպուլյացիաներ՝ հեղինակավոր մեդիայի անվան տակ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck X հարթակում տարածվում է կեղծ տեսանյութ, որում պնդում է արվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացրել է «Իսլամի պաշտպանության մասին» օրենք, որով քրեականացվում է Մուհամեդ մարգարեի հասցեին քննադատությունը։ Մեկ այլ տեսանյութում ասվում է, թե 2025-ի նոյեմբերից ադրբեջանցի գործարարները դարձել են Հայաստանի խոշոր ընկերությունների բաժնետերեր՝ վերահսկելով բիզնեսի ավելի քան կեսը։ Սոցցանցերի էջեր Փետրվար … Read more

Բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումները Հայաստանում են․ Հայրապետյան

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։ Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և … Read more

Իսրայելը և ԱՄՆ-ն ընդլայնում են ռազմական գործողությունները Խամենեիի սպանությունից հետո․ օր 3-րդ

Իսրայելը մարտի 2-ин նոր օդային հարվածներ է հասցրել Թեհրանին և ընդլայնել իր ռազմական գործողությունները Լիբանանում Իրանի աջակցությունները վայելող «Հեզբոլլահի» զինյալների դեմ, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է, որ իրանական թիրախների դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը կարող է շարունակվել շաբաթներ: Այս մասին գրում է AlJazeera-ն։ Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ ավելի քան … Read more

Ասֆալտապատում և փոսալցում՝ տեսախցիկների վերահսկողությամբ

Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ասֆալտապատման և փոսալցման աշխատանքները պետք է անցնեն խիստ վերահսկողության ներքո․ կապալառու ընկերությունները պարտավոր են տեսաձայնագրել աշխատանքի ողջ ընթացքը։ «Բոլոր աշխատանքները պետք է լուսանկարահանվեն ու տեսաձայնագրվեն, և միայն այդ պարագայում կատարված աշխատանքի համար կարող եք վճարումը կատարել։ Այլապես վճարում չի լինելու», – ընդգծեց քաղաքապետը։ … Read more

Մասսյացոտնի թեմը չի ճանաչում դատարանի «պարտադրած առաջնորդին»

Մասսյացոտնի թեմի եկեղեցականներն անհամաձայնություն ու մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշման վերաբերյալ, որն իրենց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։ Այս մասին ասված է Մասսյացոտնի թեմի ֆեյսբուքյան էջում … Read more

ՊՆ պաշտոնյան կաշառք է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար

Պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560,000 դրամ, ինչպես նաև պահանջել 765,140 դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել … Read more

Ինչ կարող է լինել Խամենեիից հետո. Foreign Affairs-ի զրույցը մասնագետի հետ

Սա գոյաբանական պահ է մի վարչակարգի համար, որը երկար տարիներ եղել է մարդասպան, բայց երբեք՝ ինքնասպան. Foreign Affairs հանեսի հետ զրույցում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրում Քարիմ Սաջադփուրը՝ Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ վերլուծաբան։  Սաջադփուրի գնահատմամբ՝ Իրանը կանգնած է ոչ միայն արտաքին պատերազմի, այլև ճակատագրական ներքին ընտրության առաջ։ Նրա վերլուծությունը կենտրոնանում է մի … Read more

Աշխատանքներ են տարվում ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան փոխադրելու ուղղությամբ․ ԱԳՆ

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում՝ հնարավորության պարագայում օդային ճանապարհով Հայաստան փոխադրելու չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին: Հայտնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։ «Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի … Read more

Այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հայտնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն: Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց … Read more

Մահախոսական – Այաթոլլա Ալի Խամենեի՝ 1939–2026

Հոդվածը հրապարակվել է Financial Times-ում՝ թերթի Թեհրանի թղթակցի Նաջմեհ Բոզորգմեհրի կողմից (Najmeh Bozorgmehr): 1989-ին, երբ բարձրաստիճան հոգևորականները առաջադրեցին Ալի Խամենեիի թեկնածությունը՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինելու այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիին, նա պնդեց, թե բավարար որակավորում չունի։ Խամենեին, որը մեռավ 86 տարեկանում՝ շաբաթ օրը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներից հետո, Փորձագետների ժողովի հոգևորականներին ասել էր, որ «իսլամական … Read more