Այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հայտնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։

Նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն: Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։

ԱԳՆ-ից ՀՀ քաղաքացիներին հորդորում են հետևել տեղական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տարածվող պաշտոնական ցուցումներին և տեղեկատվությանը։

Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.

Իրան. +98 902 0059927, Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144, Արաբական Միացյալ Էմիրություններ.  +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993, Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174, Օման. +968 93812337, Կատար․ +974 44919232, +974 33303979, ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)։

The post Այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ appeared first on CIVILNET.

Leave a comment