https://arm.sputniknews.ru/20260301/tshampvordutjun-ajvazvovsku-het-hajtni-tsvovankarchi-ktavnery-kendanacel-en-erevanum-99271542.html
Ճամփորդություն Այվազովսկու հետ. հայտնի ծովանկարչի կտավները կենդանացել են Երևանում
Ճամփորդություն Այվազովսկու հետ. հայտնի ծովանկարչի կտավները կենդանացել են Երևանում
Sputnik Արմենիա
Ծովանկարչի ստեղծագործությունները կենդանանում են լույսի, ձայնի և շարժման միջոցով։ 01.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-01T15:46+0400
2026-03-01T15:46+0400
2026-03-01T15:46+0400
հայաստան
երևան
հովհաննես այվազովսկի
ցուցահանդես
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99165544_0:0:1264:711_1920x0_80_0_0_a6bf63b41378f4d519938a002d49397f.jpg.webp
Երևանում՝ Հայաստանի նկարիչների միության դահլիճում, Հովհաննես Այվազովսկու կտավներին նվիրված ցուցահանդես է գործում:«Anima Exhibition»-ի մուլտիմեդիոն նախագիծը նոր շունչ է հաղորդել աշխարհահռչակ ծովանկարչի աշխատանքներին. նախագիծն առաջարկում է 43 րոպեանոց «նավարկություն» մեծ նկարչի կյանքի կարևորագույն իրադարձությունների ու շուրջ 300 կտավների անիմացիոն մեկնաբանությունների միջով:Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլովԻնչպես նշում է նախագծի համակարգող Ռոզա Ներսեսյանը, ցուցադրությունը կազմակերպելու համար մասնագետների մեծ թիմ է աշխատել՝ անիմատորներ, նկարազարդողներ, տեխնիկական մասնագետներ: Նրա խոսքով՝ արդեն ցուցահանդես են այցելել ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ դասարանների ավելի քան 3000 աշակերտներ:Նախագծի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում ոչ միայն տեղացիները, այլև զբոսաշրջիկները։ Թեև հիմնական հնչյունավորումն արված է հայերենով, բայց դա չի խանգարում, որ հանդիսատեսը լիովին խորասուզվի Այվազովսկու ստեղծագործության մթնոլորտում:Ցուցադրությունը բաց է մինչև ապրիլի 2-ը։Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով
երևան
2026
Լուրեր
am_HY
Այվազովսկու աշխատանքների անիմացիոն ցուցահանդես
Sputnik Արմենիա
Այվազովսկու աշխատանքների անիմացիոն ցուցահանդես
2026-03-01T15:46+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99165544_157:0:1105:711_1920x0_80_0_0_d580306886cb1df0d67807b5af397d5a.jpg.webp
հայաստան, երևան, հովհաննես այվազովսկի, ցուցահանդես, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, երևան, հովհաննես այվազովսկի, ցուցահանդես, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ծովանկարչի ստեղծագործությունները կենդանանում են լույսի, ձայնի և շարժման միջոցով։
Երևանում՝ Հայաստանի նկարիչների միության դահլիճում, Հովհաննես Այվազովսկու կտավներին նվիրված ցուցահանդես է գործում:
«Anima Exhibition»-ի մուլտիմեդիոն նախագիծը նոր շունչ է հաղորդել աշխարհահռչակ ծովանկարչի աշխատանքներին. նախագիծն առաջարկում է 43 րոպեանոց «նավարկություն» մեծ նկարչի կյանքի կարևորագույն իրադարձությունների ու շուրջ 300 կտավների անիմացիոն մեկնաբանությունների միջով:
Ինչպես նշում է նախագծի համակարգող Ռոզա Ներսեսյանը, ցուցադրությունը կազմակերպելու համար մասնագետների մեծ թիմ է աշխատել՝ անիմատորներ, նկարազարդողներ, տեխնիկական մասնագետներ: Նրա խոսքով՝ արդեն ցուցահանդես են այցելել ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ դասարանների ավելի քան 3000 աշակերտներ:
Նախագծի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում ոչ միայն տեղացիները, այլև զբոսաշրջիկները։ Թեև հիմնական հնչյունավորումն արված է հայերենով, բայց դա չի խանգարում, որ հանդիսատեսը լիովին խորասուզվի Այվազովսկու ստեղծագործության մթնոլորտում:
Ցուցադրությունը բաց է մինչև ապրիլի 2-ը։